Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին բարբաջող նախկինները երբևէ իրենք իրենց հարց տվե՞լ են՝ արդյոք դրա բարոյական իրավունքը ունե՞ն…

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին բարբաջող նախկինները երբևէ իրենք իրենց հարց տվե՞լ են՝ արդյոք դրա բարոյական իրավունքը ունե՞ն…
Դեռևս նախորդ՝ 2019 թվականից նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ և Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանը կարծիք էին հայտնել, որ արդեն այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել։

Իսկ նույն՝ նախկին ու արդեն վաղուց մերժված իշխանությունները ունեի՞ն դրա բարոյական իրավունքը:
Իհարկե ոչ, որովհետև հենց այդ նույն մերժվածնի ապաշնորհ քաղաքականության արդյունքում ժողովուրդ 2018-ին դուրս եկավ փողոց ու մերժեց վերջիններիս՝ հանձինս գերագույն գլխավոր մերժվածի…
Կամ նույն Քոչարյանը, ում վերահսկողությամբ տեղի ունեցավ կեղծված ընտրությունների արդյունքում մարտի 1-ի սպանդը, ունե՞ր դրա իրավունքը…

Մարդ ով սահամանդրությամբ ամրագրված միայն երկրի արտաքին սահմանների պաշտպանության համար նախատեսված բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ, հային հրամայեց կրակել հայի վրա, միևնույն ժամանակ անտեր թողնելով սահմանները, ունի՞ բարոյական իրավունք խոսելու արտահերթ ընտրությունների մասին… Իհարկե չունի…
Առակս ինչ կցուցանե…

Հանգիստ վեր ընկեք տեղներդ…
Ժամանակին ունեիք թե՛ իշխանություն և թե՛ հնարավորություն, պետք էր ընդամենը ճիշտ օգտագործել ձեզ ընձեռված բացառիկ հնարավորությունները, իսկ հիմա արդեն շատ ուշ է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *