«Ինչ են ուզում Նիկոլից, քանդված երկրին տեր է դարձել». Նիկոլայ Ծատուրյան

Հին Ճապոնիայում համարվում էր, որ արվեստագետն այն էակն է, ով ամեն օր ծառայություններ է մատուցում արվեստին: Եվ եթե նա այլևս ոչ մի բան չուներ տալու արվեստին, փոխում էր իր անունը և հեռանում այդ քաղաքից: Այսինքն՝ արվեստագետի ցմահ կոչումներ չկային, եթե արվեստին ծառայություն չէին մատուցում, այլևս արվեստագետ չէին կոչվում:

Անդրադառնալով այդ դիտարկմանը՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ այս հարցում, ինչպես և բազմաթիվ հարցերում, ճապոնացիները միանգամայն ճիշտ էին: Նրա խոսքով արվեստագետները երբ որ տեսնում են, որ թուլանում են, պետք է դադարեցնեն գործունեությունը, քանի որ վերջին շրջանի անզոր վիճակների և թույլ գործերի ֆոնին խամրում են այն ձեռքբերումները, որ եղել են նախկինում:

 

«Արվեստագետին նախևառաջ քանքար է պետք»,- ընդգծեց Նիկոլայ Ծատուրյանը՝ հույս հայտնելով, որ այս հեղափոխությունը կերկնի նոր դեմքեր, նոր տաղանդներ:
«Փաշինյանը մեզ փրկեց նախկին քարացած համակարգից ու ստեղծում է մի այնպիսի համակարգ, որը շատ ավելի շատ ազատ է ու շատ ավելի մարդավարի,- նշեց ռեժիսորը:- Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, քննադատի, նշի թերությունները, օգնի, կառուցողական աշխատանք տանի և ոչ թե պարտիզանական շարժումներ սկսի ու մտածի՝ ո՞նց անենք, որ տապալենք. հայրենիքի հերն անիծում են… Ի՞նչ են ուզում Նիկոլից, քանդված երկրի ղեկին է կանգնել և ամեն կերպ աշխատում է նորը բերել:

Մեր ժողովուրդը շտապում է, բայց այդ արագ չի լինի… Ես վստահում եմ երիտասարդներին, նրանց մեջ նոր շունչ կա, նորին ձգտում կա, պետք է կարծրատիպերից հեռանալ, ուրիշ կերպ մտածել ու ապրել…»:
Նշենք նաև, որ Նիկոլայ Ծատուրյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում ունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *