«Հայեր, ես դիմում եմ ձեզ. Թուրքիան պետք է վերադարձնի հայկական հողերը». Ժիրինովսկի

ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին ասելով,- «Հնարավոր կլինի պատրաստել ու ապահովել փոխհատուցման որոշ իրավական փաստաթղթերի ընդունում: Մարդիկ չեն կարող վերադարձվել, սակայն տարածքներ կամ գումարներ ու որոշակի փոխհատուցում կարող է վերցվել Թուրքիայից:

Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է եղել, կան ամբողջ վկաները նույնպես: Դա այնպիսի քայլ էր, որ ամբողջ Եվրոպան հիշում է 100 տարի արդեն: Թուրքիան պետք է վերադարձնի հայկական տարածքները, պետք է ազատի «օկուպացված» հայկական հողերը, հայտարարել է Ռուսաստանի Պետական ​​դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Ինչպես հաղորդում է ռուսական «Эхо Москвы» մամուլը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարը (LDPR) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Մոսկվայում

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: «Հայեր, ես դիմում եմ ձեզ: Արևմտյան Հայաստանը ազատվելու է և հետ է վերադարձվելու: Թուրքիան պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից, մենք պարտավոր ենք ստիպել նրանց դրա անելը:

Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանին, իսկ հարավ-արևելքը՝ Քրդստանին: Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի հողերը ու վերադարձնի Հայաստանին ու դուք էլ պետք է աջակցեք Ղրիմի վերադարձը Ռուսաստանին», – ասել է Ժիրինովսկին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *