Ահա՝ ինչպիսի գեղեցկուհիներ էին Թեհրան-Կիև կործանված օդանավի բորտուղեկցուհիները, աղոթենք բոլոր զոհերի հոգիների համար

Թեհրան-Կիև օդանավի կործանման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում և ողջ աշխարհը վշտացավ ու սգաց զոհվածների համար։ Սարսափելի է հարազատների կորուստը։ Թող այլևս երբեք անավարտ թռիչքներ չլինեն։ Աղոթենք բոլորի հոգիների համար։

Քրիստոս,Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
ԵՎ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից:
Ամեն:

Ահա ինչպիսին էին կործանված ինքնաթիռի բորտուղեկցորդուհիները։

Հիշեցնենք նաև, որ Թեհրանում կործանվել էր «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737-ը, օդանավում եղել էր 176 մարդ, հաղորդում են միջազգային և ուկրաինական լրատվական գործակալությունները։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչքի ժամանակ։

Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռը մեկնում էր Կիև։

Նույնպես իրանական աղբյուրների վկայությամբ՝ ավիաաղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Թեհրանի օդանավակայանի ներկայացուցիչը IRNA-ին ասել է, որ թռիչքի պահին այրվել է օդանավի շարժիչը։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները՝ մի քանի տասնյակ միավոր տեխնիկայով։

Իրանական Կարմիր մահիկի ղեկավար Մորթեզա Սալիմին հայտարարել է, այդուհանդերձ, թե չկա հավանականություն, որ օդանավում կենդանի մնացած ուղևորներ կարող են լինել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի ուղևորների թիվը հարյուր ութսուն էր, սակայն ժամեր անց հրապարակվեցին ճշտված տվյալները, ըստ որոնց՝ թռիչքի համար գրանցվել են հարյուր վաթսունյոթ ուղևորներ, ևս իննը մարդ եղել էր անձնակազմում։

Ուկրաինական գործակալությունների փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ցավակցություններն է հայտնել օդանավի զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *