Քաղցկեղից կարելի է ազատվել 1 վայրկյանում. գիտնականների նոր հետազոտությունը

Քաղցկեղը, հիվանդությունների խումբ է, որի հիմքում բջջի չկանոնակարգված բազմացումն է և դեպի այլ օրգաններ տարածվելու պոտենցիալ ունակությունը։ Ի հակադրություն քաղցկեղի՝ բարորակ ուռուցքների մեծամասնությունը չի տարածվում օրգանիզմի այլ մասեր(բացառ.՝ արգանդի բարորակ լեյոմիոմա)։ Հնարավոր ախտանիշներն են՝ արյունահոսություն, ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և այլն։ Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում։ Մարդկանց շրջանում հանդիպում է քաղցկեղի ավելի քան 100 տեսակ։

Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության 22 %-ի պատճառն է։ Եվս 10 % մահացության պատճառն է ճարպակալումը, ոչ ռացիոնալ սննդակարգը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը։ Այլ գործոններից են՝ ինֆեկցիաները, իոնիզացնող ճառագայթումը և միջավայրի աղտոտվածությունը:

Քաղցկեղով կարող են տառապել անգամ չծխող, նորմալ քաշ ունեցող, ալկոհոլը չչարաշահող, մրգեր ու բանաջարեղեն օգտագործող, քաղցկեղածին ինֆեկցաների դեմ պատվաստված մարդիկ:

2019 թվականին քաղցկեղով էր տառապում 90,5 միլիոն մարդ։ Տարեկան գրանցվում է 14,1 միլիոն նոր դեպք (այս թիվը մաշկային քաղցկեղներից ներառում է միայն մելանոման )։ Քաղցկեղի պատճառով տարեկան մահանում է 8,8 միլիոն մարդ (ընդհանուր մահացության 15,7 %-ը)։

Նոր հետազոտության շնորհիվ քաղցկեղով հիվանդները շուտով կկարողանան բուժման ամբողջ կուրսն անցնել մեկ վայրկյանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Հետազոտողներն ապացուցել են պրոտոնային լուսային թերապիայի արդյունավետությունը:

Առավել հաճախ չարորակ գոյացությունների դեմ պայքարող լուսային թերապիայի համար կիրառվում է ֆոտոնային ճառագայթում: Սակայն վերջին շրջանում գիտնականները սկսել են բուժումն իրականացնել ֆլեշ-թերապիայի մեթոդով, որի ընթացքում օգտագործվում են պրոտոններ: Դա ավելի քիչ է վնասում առողջ բջիջները:

Ամերիկյան Օնկոլոգիական կենտրոնի գիտնականները համեմատական հետազոտություն են իրականացրել ու պարզել, որ ֆլեշ-թերապիան, լուսային թերապիայի համեմատությամբ, 2/3-րդով նվազեցնում է կողմնակի ազդեցության ռիսկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *