«Մարիամ ջան, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ…». Վանեցյանը պատասխանել է

Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի ութ, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն: Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր: 2018 թվականի սեպտեմբերի քսաներկուսից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։1995թ. ավարտել է Երևանի թիվ երկու միջնակարգ դպրոցը: հազար իննը հարյուր իննսուիննը թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Երկու հազար երկու թվականին վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:
Երկու հազար երեք թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:

Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Armtimes.com–ի հոդվածին՝ նշելով, որ հրապարակման մեջ իրեն վերաբերող ամբողջ դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սխալ են։ Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված հոդվածը մեկնաբանելու խնդրանքով:

Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու կեղծ հարձակումները՝ արդեն իսկ սովորական:

Այս հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, սակայն այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:

Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այս «հրապարակմամբ» արդեն զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ:

Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի՛ մտիր, խնդրում եմ, մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *