Արմեն Աշոտյանի հարցերն ու կասկածը. անանցանելի ճանապարհ

Վարչապետի, նրա դստեր, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի միջեւ գրառումների շրջանառված լուրերի ֆոնին, ԱԱԾ նախկին պետին ֆեյսբուքյան գրառումով 4 հարց է հիշեցրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ասելով, որ սրանց պատասխանը դառնում է արդիական.

Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։
Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել վարչապետը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։

Ինչպիսի՞ն է պ․ Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։
Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։
Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի,-գրել է Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի գրառումն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ: Ընդ որում, ՀՀԿ փոխնախագահը նրան դնում է երկիմաստ վիճակում: Եթե ԱԱԾ նախկին պետը չի պատասխանում հարցերին, փաստացի «հաստատում» է Արմեն Աշոտյանի կասկածը: Եթե պատասխանում է, ապա գործնականում ոչ թե լուրջ քաղաքական հայտ է ներկայացնում, այլ փաստացի բավարարում է ՀՀԿ քաղաքական պահանջը:

ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն այդ իմաստով օգտագործում է պահը, եթե իհարկե գաղափարը նրանն է, եւ ոչ թե օրինակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանինը:

Մյուս կողմից, Արմեն Աշոտյանը դեռեւս ամիսներ առաջ հայտարարել էր, թե նոր իշխանության դեմ որեւէ համախմբում չի ստացվի առանց ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն բաց չի թողնում այս հարցում դիրքերը պահելու ու ամրացնելու որեւէ հնարավորություն: Բանն այն է, որ ստեղծվել է յուրահատուկ մի վիճակ: Եթե օրինակ ՀՀԿ իշխանության գործնականում վերջին տասնամյակում իշխանության հասնելու համար նախ պետք էր անցնել ԲՀԿ-ից, ապա ՀՀԿ իշխանությունից հետո արդեն իսկ ստացվում է իրերի այնպիսի դասավորություն, որ իշխանության ճանապարհը անցնում է ՀՀԿ-ով, կամ Մելիք Ադամյանով, ինչպես դեռեւս իշխանության ժամանակ հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Թվում է, որ նրա հայտարարությունը ՀՀԿ իշխանության լինելու մասին հայտարարություն էր միայն,սակայն հեղափոխությունից հետո իրերի դրությունն և նոր իրավիճակը գործնականում հավելյալ իմաստ են հաղորդել ՀՀԿ խոսնակի հայտարարությանը՝ իշխանության հասնելու համար դրան հավակնող ուժերը նախ պետք է կարողանան անցնել Մելիք Ադամյանով՝ որտեղ ՀՀԿ գրասենյակն է:

Առանձնակի հետաքրքիր է այն, որ ՀՀԿ-ն իշխանության չի հավակնում, ինչը առավել մեծացնում է այս միավորի ճկունությունն ու անկաշկանդությունը ու դարձնում գործնականում անանցանելի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *