Լսի Եղվարդ ջան, հետո ի՞նչ, որ դու քաղաքի ստատուս ունես…Դու հասկանում ե՞ս, որ ՊԼԱՆԸ չես կատարել. Արթուր Պատվականյանը ծննդատների փակման մասին

Արթուր Պատվականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ծ ն ն դ ա Տ Ո Ն

Ժամանակին մի երկիր կար, անունը՝ ՍՈՎԵՏ։ Էդ երկիրն ամեն ինչ անում էր իր ժողովրդի համար, շատ էր մտածում ժողովրդի հարմարավետ կյանքի համար։ Ու մի օր էդ երկրի խելոք այրերը որոշեցին, որ քանի որ արդեն զարգացած սոցիալիզմ են կառուցել, իրենց չի սազում, որ ԳՅՈւՂԱԿԱՆ բնակավայրում ծննդատուն գործի։ Ու եթե այդ գյուղի անունը դիցուք Շիկահող է, և գյուղի դպրոցում այնքան երեխա կա, որ “սմենով” են գնում դասի, մանկապարտեզի մահճակալներն էլ չեն հերիքում գյուղի բոլոր երեխաների համար, միևնույնն մի բան էն չի։ Ու նաև ինչ անենք, որ այդ ծննդատունը մի 6 գյուղից ծննդկաններ է ընդունում, միևնույնն է՝ մի բան էն չի.

ԹԻՎ ՉԻ ԱՊԱՀՈՎՈւՄ, ՊԼԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈւՄ !

Դե ինտերնացիոնալ երկիր էր էդ սովետ կոչեցյալը՝ եղբայրություն և նման բաներ կային։ “Հեռատես” այրերը բացառում էին էդ երկրում, որ կարողա կռիվ լինի “գարդաշ” ընկերոջ, հարևանի հետ, էդ Շիկահողը կդառնա ՍԱՀՄԱՆԻ գյուղ, “գարդաշը” “օռած քարից” ճանապարհ կփակի, ու մի քանի գյուղ կկտրվեն կենտրոնից։ Հա, մեկ էլ հանկարծ ծանր ձյուն կգա, մի 50 սմ, ծննդկանը “ումբուռնումով” պիտի մոտենա երկրի որոշումներին։

Դե ժամանակակից տեխնոլոգիաները “ղրաղ” դրած, էդ երկրի լավ բաներից մեկն այն էր, որ լավ կադրեր էր աճեցրել։ Եվ Մարետա տոտա, Էլիչկա տոտա ունի գյուղը, որ էքստրեմալ տնային պայմաններում կարան ծնունդ ընդունեն։
Դե կռիվ էր, ու սաղ դա հասկանում էին, ու նույնիսկ էն վայ -գեներալի կնոջն էլ Հորադիզից “վիլիսով” կբերեն Ծավ գյուղ՝ ազատվելու։

Էլ էն երկիրը չկա։ Լավ է, որ չկա։ Բայց դե Շիկահողում էլ մանկապարտեզ չկա, դպրոցում էլ՝ մատների վրա հաշվվող երեխաներ։

Հիմա ուրիշ երկիր է։ Բայց դե հիմա էլ մի խելոք ԱՅՐ ասումա.
__ լսի Եղվարդ ջան, հետո ինչ, որ դու քաղաքի ստատուս ունես ? Դու ընդամենը 149 ծնունդ ես ընդունել։ Դու հասկանում ես, որ ՊԼԱՆԸ չես կատարել ? Քեզ փակելու եմ, ու՝ վերջ։

Սոցիալիզմ չէ, բայց դե զարգացած երկիր ենք կառուցում։ Համ էլ, հրեն՝ Երևանը կպածա, էնտեղ ծնունդները ձեր կընդունեն։

…. ինչ -որ բան կարծես այն չէ… բայց դե, որ ինձանից հարցնեին, կասեի, որ Մեղրիի Կալեր գյուղը, որտեղ ընդամենը մեկ ընտանիք է ապրում, ճիշտ կլինի, որ ԾՆՆԴԱՏՈւՆ ունենա… գուցե ջահել ընտանիքներ կմեկնեն այնտեղ ապրելու։
Չգիտեմ, գուցե ճիշտ է, որ ծննդատները փակում են։ Իսկ ավելի ճիշտն այն է ? որ բռնադատվածների համար “ԹԱԶԱ” բերդ (բանտ) են կառուցում։

 

Մեր բարբառով ՏՈւՆ բառը ՏՈՆ է հնչում։ Ամեն մի ծնունդ ցանկացած ծննդատանը՝ ՏՈՆ է, այսինքն՝ праздник !
Ու տենց էլ բարդա հասկանալը, ազգի ապագայի համար ճիշտը բանտ, թե՝ նոր ծննդատուն կառուցելնա ???
… տի պեներ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *