Հեռուստատեսության ոլորտում աուդիտ կիրականացվի. անհրաժեշտ է 26,6 մլն դրամ

Կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին երկու հազար քսան թ․ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 1-ին եռամսյակում կհատկացնի քսանվեց ամբողջ վեց մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ միջոցներն ուղղվելու են հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունն ու հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների ու ստացել գնային առաջարկներ, նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ЗМЗА ընկերությանը, որի համար սույն որոշման նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել մեկ անձից գնման ձեւով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այս որոշմամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացվում է մի գումար, որը նրա բյուջեի 0,35 տոկոսն է կազմում՝ յոթ ամբողջ հիսուներկու միլիարդ դրամի մեջ: Նա անդրադարձավ նաև գնման գործընթացին, որ այն իրականացվում է մեկ անձից գնման միջոցով: «Սա դժվար է գնահատել որպես ամենաթափանցիկ ընթացակարգը գնումը կազմակերպելու: Առաջարկում ենք դիտարկել 7,25 մլրդ դրամի մեջ այս գումարը տեղավորելու հարցը, իսկ գնման դեպքում՝ առաջարկում ենք գնալ ավելի թափանցիկ ճանապարհով: Բայց եթե այս փաստարկները չեն ընդունվում, և որոշվի, որ որոշումը պետք է ընդունվի այնպես, ինչպես հիմա է գրված, ապա այստեղ հաշվի առնված չեն, այն կարգավորումների պահանջները, որ այսօր գործում են: Դա նշանակում է, որ սա էլեկտրոնային համակարգում պետք է զետեղվի, ինչը նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է հայտ ներկայացնել այս նույն պայմանագրին հավակնելով: Նաև ուզում եմ նշել, որ միշտ չէ, որ ամենացածր գինը ամենալավն է»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ջանջուղազյանի հետ, որ պետք է գործընթացներն իրականացնել սովորական ընթացակարգերով և առաջարկեց ընդունել այդ նախագիծը, սակայն այն չի ստորագրվի, մինչև այդ հարցերի շուրջ հավելյալ քննարկումներ չունենան:

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է երկու հազար տանսհինգ թ․, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության ու հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: Ընկերությունը գործնական կապեր է հաստատել չեխական «Մեդիառիսերչ» ընկերության հետ, որը Նիլսեն Ադմոսֆեր միջազգային ցանցի անդամ է։

«Ադմոսֆեր Արմենիայի» աշխատակիցներն անցել են վերապատրաստում Նիլսեն Ադմոսֆեր ընկերության ծրագրային եւ տեխնիկական ստորաբաժանումներում ու իրավունք ունեցան շահագործել Նիլսեն Ադմոսֆերի սարքավորումները եւ ծրագրային միջոցները:

երկու հազար տասնվեց թվականի փետրվարի 1-ից ընկերությունն արդեն իսկ վճարովի ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետությում գործող հեռուստաընկերություններին, նրանց տրամադրելով հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։

Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, ինչպես նաեւ՝ նման աուդիտ երբեւէ անցկացված չլինելու հանգամանքով։

Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, եւ նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *