Մի կին ամուսնու հետ վիճել էին: Բանը հասել էր կռվին ու ամենավերջին բառերին…

Մի կին ամուսնու հետ վիճել էին: Բանը հասել էր կռվին ու ամենավերջին բառերին: Ամուսինը հաջորդ օրը պետք է հեռու երկիր գնար: Դատված էր: Նոր էր դուրս եկել եւ իր տեղը չէր գտնում:

Ցանկանում էր ուրիշ երկիր գնալ գործ-մործ սկսեր, որ ընտանիքը պահեր: Կինը շատ էր նեղվում եւ չէր հասկանում, թէ ինչու է տանը միշտ այսպես կռիվ ու կռիվ: Այդ օրը նա խոսեց մի հոգևորականի հետ, ով նրան խրատ տվեց, որ անձնուրացություն անի, ամուսնուց ներողություն խնդրի (թեև ամուսինն էլ մեղավորության իր բաժինն ուներ), ընթրիք պատրաստի եւ ջերմությամբ ամուսնուն ճանապարհի:

Կինը, ով որոշել էր նույնիսկ տնից գնալ, որ մինչև ամուսնու մեկնելը նրա հետ առնչություն չունենար լսեց հոգևորականին:

Խոնարհվեց, հաց պատրաստեց ու սպասեց մինչ ամուսինն այդ օրը վերադառնար: Հետո, հաջորդ օրը, ամուսնու մեկնելուց հետո հոգևորականին այս տողերն էր ուղարկել. «Տեր հայր ջան ձեր ասածով եմ արել երեկ, չնայած որ ուրիշ բան էի որոշել քանի որ ջղայնությունս չէր անցնում: Հաց պատրաստեցի:

Զգացի, որ ամուսինս շատ զարմացավ: Միասին ճաշեցինք: Առավոտյան ինքը սկսեց խոսել: Մեկնելիս աղջկաս փաթաթվեց ու հաջողություն մաղթեց: Ինձ էլ մոտեցավ համբուրեց բայց բան չխոսեց: Դուրս գալուց ասեցի բարի ճանապարհ, ներողություն ամեն ինչի համար:

Ու գնաց: Հետո, մի երեք անգամ զանգեց ճանապարհից: Մեքենայով էին գնում:

Կամերան միացնում էր, ուզում էր իմ եւ երեխաների հետ խոսել: Չարությունն անցավ մեջիցս: Փառք Աստծո»:

– Տեսնու՞մ ես սիրելի բարեկամ: Երբ դու վեճի մեջ անձնուրացություն ես անում եւ կրակի վրա ջուր լցնում հանգցնելու համար, նույնիսկ եթե դիմացինն այդ պահին դա չընդունի, նա չի կարող խուսափել այն մտքից, որ դու քո վրա վերցրիր ծանրությունն ու խոնարհվելով հանգցրիր կրակը:

Ու այստեղ Աստծո շնորհով սկսվում է ապաքինումը: Ծանրությունը քո վրա վերցնելը հեշտ բան չէ, սակայն այստեղ օգնում է Աստված, երբ դու նրանից խնդրում ես այդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *