Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի արևմուտքի Նաննապ ոչ մեծ քաղաքը

Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի Նաննապ ոչ մեծ քաղաքը երկրի արեւմուտքում: Դրանք ավերում են այգիներն ու բանջարանոցները, բաց տներից տանում են կերակուրը ու աղմկալից վեճեր սարքում միմյանց միջեւ: Այդ մասին հայտնել է Nine News հեռուստաալիքը:

Շուրջ քառասուն կգ քաշով թռչունների երամը Նաննապի արվարձանում բնակություն է հաստատել բավականին վաղուց: Անցած տարվա կեսերից քաղաքում սկսել են հայտնվել առանձին Էմուներ, իսկ վերջին շաբաթներին, ինչպես երեւում է, որոշել է այնտեղ տեղափոխվել ողջ երամը:

«Պարզ չէ, թե ինչն է Էմուներին քաղաք բերել: Գուցե, թռչունները ուղղակի հասկացել են, որ այստեղ միշտ էլ կարելի է ուտելիք գտնել, առանձնապես այժմ, երբ քաղաքացիների այգիներում հասունանում են մրգերը: Դրանք խժռում են ողջ պտուղները, որոնց կարողանում են հասնել»,- Nine News-ին պատմել է քաղաքային խորհրդի նախագահ Թոնի Դինը:

Քաղաքի բնակչության թիվն ընդամենը մեկ ամբոջ երեք հազար է: Նրանց կեսն իշխանություններից պահանջում է մի բան ձեռնարկել՝ թռչուններին քշելու համար: Արձագանքելով գանգանտներին՝ տեղական իշխանությունները հրապարակել են հուշաթերթ, որում առաջարկել են Էմուներին մասնավոր հողամասերից քշել բարձր ճիչերով կամ էլ ջրելով ճկափողերով:

Թռչունների պաշտպանները հանձնարարականների հեղինակներին անմիջապես մեղադրել են կենդանիների նկաիմամբ դաժան վերաբերմունքի խրախուսման մեջ:

Էմուները տարածված են Ավստրալիայի մեծ մասում, բացառությամբ խտաբնակ շրջանների, անտառների ու չորային գոտների: Չափահաս թռչունի հասակը կարող է հասնել հարյուր իննսուն սմ, իսկ առանձին առանձնյակների քաշը՝ հիսունհինգ կիլոգրամի:

Էմուն ունակ է վազել ժամում մինչեւ հիսհւն կիլոմետր արագությամբ, կարողանում է լողալ, ունի սուր տեսողություն ու շատ լավ լսողություն: Վայրի բնության մեջ այդ թռչունների կյանքի տեւողությունը կազմում է տասից մինչեւ քսան տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *