Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի օր առաջ մի ամերիկացի կնոջ հետ էի խոսում, ով լալիս էր, որովհետև երեխաները հեռացել էին Քրիստոսից:
Ինքը բարեպաշտ է, ամեն Կիրակի Պատարագի է մասնակցում Կաթոլիկ եկեղեցում: Ասում է, ամեն օր իր երեխաների հետ աղոթում էր, երբ փոքր էին, Ավետարան Կարդում ու ամեն Կիրակի Պատարագի մասնակցում:
Հարցնում եմ, բա ի՞նչ պատահեց:
Ասում է, 3 տարի առաջ ամուսինը մահացավ քաղցկեղից ու երեխաները (15-25 տարեկան), որոշեցին որ Աստված չկա: Եթե լիներ, ինչու՞ իրենց պապային տարավ: Շատ տխուր է:
Մայրը միշտ աղոթում է երեխաների համար ու հույս ունեմ, որ երբ կորստյան վերքը մի քիչ ապաքինվի, մոր աղոթքներով երեխաները կվերադառնան Քրիստոսին:
Ինչի՞ եմ սա գրում: Մենք ինքներս մեզ, ու հատկապես մեր երեխաներին, պետք է պատրաստենք դիմակայելու դժվարություններին ու ցավերին: Որ այս կյանքում մահ կա, կորուստ կա, ցավ ու նեղություն կա: Որովհետև «օրերը չար են» (Եփ. 5:16): Ու երբ այս բաները հարվածեն մեզ, մենք չսասանվենք, իմանանք, հաստատուն մնանք, ու Քրիստոսից պինդ բռնենք (այլ ոչ թէ հեռնանք Նրանից):
Ու որ երեխաներն իմանան, որ Քրիստոսը երբեք չի խոստացել որ նեղություն չի լինի: Այլ երբ նեղություն լինի, Ինքը ձեր ձեռքից կբռնի ու ձեզ հետ կլինի, ու կանցկացնի դրա միջով, եթե դուք իր ձեռքը չթողնեք: Սրա համար համբերություն է պետք սովորել:
-Խնդրում եմ, եթե սա ձեզ մտածելու տեղիք տվեց, պատմեք մարդկանց այս մասին, օգնեք որ իմանան, ու դժվարության ժամանակ չթողնեն Քրիստոսին, այդ ցավի միջով միասին անցնել սովորեն: