ԲՐԱՎՈ. Նվեր Մնացականյանի անդրքդարձը՝ Նիկոլ Փաշինյանի կապանյան ասուլիսին

Բարիօր

Շատ ափսոս, որ Փաշինյանի մեծ ասուլիսից մնաց գրիչի պատմությունն ու մեկ կամ երկու տասնյակի հիստերիան, որն այդպես էլ համահայկական աղմուկի չի վերածվում։

Տեսնես ասուլիսին կային լրագրողներ, որոնք բախտ են ունեցել թեկուզ մեկ անգած մասնակցել նախկին նախագահների նմանատիպ հանդիպումներին։ Եթե կան, նրանք հիշելու շատ բաներ կունենան:

Ուրեմն ինչու է վարչապետը իր քաղաքական հակառակորդներին նման կոմֆորտ ստեղծում՝ հրավիրելով հանրային այնպիսի մենամարտի, որտեղ պատկերավոր ասած՝ ինքն անզեն է, իր հակառակորդը զինված քաղաքական մարոդյորի անհայրենիք փորձառությամբ։

Բա իր նախորդներն այդպիսի բան թույլ կտային․ էլ ում համար էր գործում Բաղրամյան 26-ի գրաքննական լաբորատորիան։ Միամի՞տ է նախկին լրագրող վարչապետը․ հաստատ՝ ոչ։

Քաղաքական նշաձողն է փոխում։ Եթե այո, ապա ով էլ լինի երկրի հաջորդ ղեկավարը, եթե չպահպանեց ազատության այդ նշաձողը, դա կլինի ոչ թե վերադարձ անցյալին, այլ աղետ՝ դավաճանություն հայրենիքին հոդվածով, ճիշտ այնպիսի, ինչպիսին արտահերթ ընտրության քարոզն է նույն մարոդյորների կողմից։ Էլ չեմ ասում արտահերթի քարոզը գործող խորհրդարանում։

Նա, ով գործող խորհրդարանում է այդ քարոզի վիրուսակիրը, լավ էլ գիտի, որ դա ամենաստոր գործարքն է անցյալի հետ․․․ Հաջողություն։

Տեսանյութը՝ ստորև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *