ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ. Սերժն ու Նիկոլը գռազ են գալիս. Ներկա է լինում նաև Գալուստ Սահակյանը

Սերժն ու Նիկոլը գրազ են գալիս, թե ում ԱԺ նախագահն է ավելի խելացի: Նիկոլը զանգում է Միրզոյան Արարատին ու հարցնում է.

– Հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞

Վայրկյան անց Արարատ Միրզոյանը պատասխանում է

-Ես եմ…

Հետո Սերժն է զանգում Գալուստ Սահակյանին ու նույն հարցն է տալիս:

– Ալո, Գալուստ Գրիգորիչ… չէ, ինչ փրկիչ… Սերժնա…… լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞…

Խառնված Գալուստ Սահակյանը 10 րոպե է ուզում պատասխանելու համար ու արագ զանգում է Աշոտյանին:

– Ալո, Արմեն, … լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞…

Վայրկյան անց Աշոտյանը պատասխանում է

-Ես եմ…

Գալուստ Գրիգորիչը արագ հետ է զանգում Սերժին…

– Ալո, Սերժ Ազատիչ, իմացել եմ… մեր Արմեննա՝ Աշոտյան…

– Գալուստ Գրիգորիչ, հո դու տուպոյ չես… Արարատ Միրզոյաննա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *