Երգիչ Սևակ Ամրոյանը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել․ նրա սիրտն արդեն զբաղված է

Սիրված երգիչ Սևակ Ամրոյանն ընտրյալ ունի։

Երիտասարդ ու սիրված երգիչ Սևակ Ամրոյանի համար շատ կանացի սրտեր են բաբախում։ Սակայն մինչ այս հմայիչ ու տաղանդավոր երգչի սիրտը մնում էր անկոտրում։

Սակայն դա արդեն անցյալում է․ օրերս Սևակը իր ինստագրամյան էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել , որտեղ ցույց է տվել, որ իր սիրտն արդեն զբաղված է։

Նա լուսանկարը ներկայացրել է հետևյալ կերպ՝ «Իմ սերը»:

Չնայած այս ամենին ու երկրպագուների այսքան տարիների սպասումներին, Սևակը չի բացահայտել սիրելիի ով լինելը, դրանով իսկ ավելի թեժացնելով երկրպագուների հետաքրքրությունը ու իրադարձության ինտրիգը։

Երկրպագուները մի շարք մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ։ Նրանք բացի բարեմաղթանքները նաև թեժ քննարկումներ են ծավալել, թե ով կարող է լինել երգչի սիրտը գրաված աղջիկը։

Շատերը կատակով նշել են, որ միգուցե Ավետ Բարսեղյանին, ով Ժողովրդակակ երգիչ նախագծի շրջանակներում Սևակի համար հարսնացուի փնտրտուքների մեջ էր, վերջապես հաջողվել է գտնել ցանկալի փեսացուի համար արժանի գեղեցկուհի։

Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե ով է երգչի սիրտը գրաված եւ նրան երջանկացրած աղջիկը, իսկ մեզ մնում է միայն սպասել Սևակի նոր հրապարակումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *