lragir.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հանդիպումը դատարանում։ Ճակատագրի հեգնանք։ Դատախազությունը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել գործը, որը վերաբերում է Մխչյան գյուղում տեղի ունեցած իրադարձություններին։
Ըստ տեղեկության՝ այն գտնվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում։
Գործի համաձայն՝ ապօրինի գործելու մեղադրանքներից մեկն էլ Հ․ Ա․-ն է․ դա Հովիկ ԱԱբրահամյանն է, թե նրա եղբայր Հենրիկ Աբրահամյանը հաղորդագրությունից պարզ չէ, թեև այդ առնչությամբ մամուլի տարբեր հրապարակումներում շրջանառվել է եղբոր անունը։
Այդ գործի շուրջ հատկապես աղմուկ առաջացավ այն բանից հետո, երբ այն ժամանակ դեռևս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը հնարավոր է գործածվել է նաև մարտի մեկին։
Որոշ ժամանակ անց Վանեցյանը հայտարարեց, թե դա չի հաստատվել։
Այսպիսով Աբրահամյանների գործը գնում է դատարան։ Հետաքրքիր է , որ դա տեղի է ունենում մեկ այլ գործին զուգահեռ, որին ներգրավված է Սերժ Սարգսյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝