ՀԱՐՑՈՒՄ․ Կողմ եք սահմանադրական փոփոխություններին

Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման ու իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները եւ ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։

Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։

Պետական գործունեության զանազան բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ 1-ին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր)։

Եթե իրավագիտական երևակայությունը (ֆիկցիան) այն է, որ Սահմանադրությունը իրավաբանորեն հիմնում և սահմանում է պետությունը, ենթադրվում է նաև, որ Սահմանադրությանը նախորդում է քաղաքական պատմությունը և տալիս է նրան պարագայական լեգիտիմություն, ինչպես նաև նրա հեղինակության մշտականություն։

Այդ քաղաքական պատմությունը այնուհետև տեղ է գտնում իրավունքի մեջ, որակավորվելով որպես «հիմնադիր կազմավորիչ ուժ». ինքնիշխան ուժ, որը հիմնում է նոր Սահմանադրությունը։

Աղբյուր՝ medianews.site

Խնդրում ենք մասնակցել թեստ-հարցմանը և հրավիրել ձեր ընկերներին՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *