ԳՈՈԼ. ՀԵՆՑ ՆՈՐ. Հենրիխ Մխիթարյանը իր առաջին գոլն է խփում երկամսյա դադարից հետո

Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։

Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։

Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։

Մխիթարյանը երկամսյա դադարից հետո այսօր առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ և գրավեց մրցակցի դարպասը:

Տեսանյութը՝ ստորև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *