Լենա Նազարյանի քթի բոբոների մասին տեսանյութը պատրաստել է Սաթիկ Սեյրանյանը

Լենա Նազարյանի մասին տեսանյութը պատրաստել է Սաթիկ Սեյրանյանը

Այսօր Յութուբյան THEPRESS ալիքում հայտնվեց ցածրորակ մի տեսանյութ, որում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը քորում է իր քիթը։ Մոնտաժված այդ հատվածը էլ ավելի ցածրորակ վերնագրով տարածվեց համացանցում (Լենա Նազարյանը քթի (բոբոն) կլորակ է սարքում ու դեն գցում)։

Փորձենք հասկանալ, թե ով է պատրաստել և տարածել, և ում է ձեռնտու նման էժան քարոզչական գործունեությունը։

THEPRESS յութուբյան ալիքը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի տասնվեցին։ Այն առանձնապես ակտիվ չէ, մինչ օրս հրապարակվել է ընդամենը տասներկու տեսանյութ։

Blognews անունը կրող ֆեյսբուքյան այս էջը մի փոքր ուսումնասիրելիս կտեսնենք, որ այն պատկանում է 168.am կայքին և զբաղվում է կայքի նյութերի տարածմամբ։

Ալիքն ունի նաև իր ֆեյսբուքյան էջը՝ 1700 հետևորդներով։ Հունվարի քսանմեկին էջը կիսվել է յութուբյան ալիքով և կոչ արել բաժանորդագրվել։

Ինչպես հայտնի է 168.am կայքը և 168 ժամ թերթի խմբագիրn ու սեփականատերը Սաթիկ Սեյրանյանն է։

Նյութի աղբյուր՝ http://medianews.site

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *