ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Նիկոլն իմ սպասածից շատ աւելի ստոր գտնուեց։
Նա ազնիվ քաղաքացիներին անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում։
Ինքը պահպանում է մերժուած ռեժիմի սահմանադրութիւնը, նախագահին, կենտրոնականի Մուկուչեանին, ընտրական օրէնսգիրքը եւ բարձրացնում սահմանադրական դատարանի անդամների խնդիրը։
Պարզ չէ՞ որ նախկինների պաշտօնեաներին պէտք է ոչ ասել եւ քաղաքացին ԳՈՆԷ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ կը մտածի գնամ աջակցեմ։
Մեր խնդիրն է օգնել քաղաքացիներին։ Եթէ հանրաքուէն տեղի է ունենալու ապա պէտք է 1 նպատակ ունենալ ու այդ նպատակը պէտք է սկսել հստակեցնել այսօրուանից։
Օրինակ կարելի է պայմանաւորուել որոշակի բովանդակութիւն կրող կպչաթղթեր պատրաստել, որ բոլոր ազնիւ քաղաքացիները փակցնեն քուէաթերթիկներին,
ենթադրենք՝ ՈՉ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԱԾ ՍԵՐԺԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ։
Արդիւնքում անվաւեր քուէաթերթիկները կը գերազանցեն մնացածներին եւ․․․»: