Շտապ․․․ Ինչ կասի Փաշինյանը Մերկելին. ռիսկին ընդառաջ․․․ ՊԱՅԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Փետրվարի տասներեքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Փաշինյանը Գերմանիա է մեկնում Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար, որը անվտանգային ոլորտի ամենամյա հեղինակավոր միջոցառում է աշխարհում, որտեղ քննարկվում են կարևոր հարցեր:

Վարչապետ Փաշինյանի ինքնին կարևոր այցն առանձնահատուկ իմաստ է ստանում Հայաստանի ներքին իրողությունների ֆոնին, որոնք մտել են յուրահատուկ փուլ:

Սհմանադրական դատարանի խնդրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման գործընթացը կարևոր հարցեր է առաջացրել Հայաստան-ԵՄ փոխհարաբերության տիրույթում, որովհետև Եվրոպայի խորհրդից ստացվել են բազմիմաստ ազդակներ հանգուցալուծման ընտրված մոտեցումների կապակցությամբ:

Դրան զուգահեռ՝ ակնառու է նաև, որ «ոչ»-ի ճամբարում աշխույժ դիրքավորվող նախկին իշխանությունը ձգտելու է իր զինանոցի առանցքային խաղաքարտ դարձնել հենց եվրոպական արձագանքը՝ դրա հնարավորինս խստությունն ու բացասականությունը ավելացնել ձգտելով իր եվրոպական կապերի շնորհիվ:

Իշխանության համար դա, բնականաբար, քաղաքական մարտահրավեր է:

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *