Արթուր Ալեքսանյանը մասնակցում էր Եվրոպական առաջնությունին:
Այս տարի առաջնությունն ընթանում էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Ինչպես միշտ է մեր հաջողակ մարզիկի դեպքում լինում, այնպես էլ հիմա մեր ուժեղ ու պատրաստված մարզիկն առաջատար դիրքերում է գտնվում:
Հաջողությամբ հաղթահարելով ընթացիկ մարտերի փուլերը նա վերջին մարտը մղեց թուրք մարզիկ Իլդեմի հետ ու նրան հաղթեց բավականին ծանրակշիռ՝ 7:1 հաշվով:
Նա այս հաղթանակով ապահովեց իր մասնակցությունը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
Նշենք, որ այս առաջնությունում իրենց մասնակցությունն ունեն նաև հայ այլ մարզիկներ, ովքեր տարբեր քաշային կարգերում հանդես են գալիս հրաշալի կերպով, և իրենց պատրաստվածությամբ նրանք ևս նկատելի առավելություններ ունեն շվեդ և վրացի մարզիկների նկատմամբ:
Այս առումով կարևոր է նշել Կարեն Ասլանյանի և Մալխաս Ամոյանի անունները՝ որպես առաջնակարգ մարզիկներ:
Շնորհավորում ենք Արթուր Ալեքսանյանին և մաղթում բազում նորանոր հաջողություններ։ Ի վերջո նրա փառքը նաև Հայաստանինն է։