Պուտինը պատրա՞ստ է ճանաչել Արցախի իրողությունը․ Աշխարհը խառնվել է իրար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Դիվանագետի օրվա առիթով ունեցած ելույթում խոսել է այն մասին, որ աշխարհը հասել է ռազմական լարվածության բավականին վտանգավոր սահմանագծի՝ նշելով, որ դիվանագետներից պահանջվում է ջանքի բազմապատկում՝ կայունության, արդարացի աշխարհակարգի ձևավորման համար:

Ի՞նչ է արդարացի աշխարհակարգը՝ ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի, ո՞րն է դա:

Այն, ինչ յոթանասունհինգ տարի առաջ գծվել է Յալթայում՝ Ռուզվելտի, Ստալինի և Չերչիլի մասնակցությամբ կոնֆերանսո՞ւմ, թե՞ ՌԴ նախագահը ունի աշխարհակարգի վերաբերյալ այլ պատկերացում:

Պուտինը 1 անգամ չէ, որ դրսևորել է իր համակրանքը Ստալինի նկատմամբ՝ առնվազն քարոզչական տիրույթում դրա էֆեկտիվության ակնկալիքով: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ հենց Ստալինի մասնակցությամբ գծված այդ աշխարհակարգն էլ նա դիտարկում է «արդարացի»:

Առավել ևս, որ Պուտինը ԽՍՀՄ փլուզումն էլ անարդարացի է համարել և գնահատել իբրև քսաներորդ դարի աշխարհաքաղաքական աղետ:

Մանրամասները կարող եք դիտել ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *