ՏԱՐԱԾԵԼ. ԱԱԾ-ն զգուշացնում է

Սույն թվականի հունվարի երեսունմեկին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանւ Հանրապետությունում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա բազմաթիվ այլ հեռախոսահամարներից՝ զրո վայրկյան տևողությամբ:

Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

«Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով Հայաստանի Հանրապետության բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել», – նշված է հաղորդագրության մեջ:

Հարգելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք կիսվել այս նյութով ձեր ընկերների հետ։

Եղե՛ք իրազեկ, քանի որ տվյալ զանգերի պատճառով հնարավոր է ոչ միայն ձեր կողմից գումարի գանձում, այլև անձնական տվյալների փոխանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *