Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՄԻՆՉԵՎ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ, <<ԻՄ ՔԱՅԼԻՆ>> ԿԽՆԴՐԵԻ ՍՏՈՒԳԵԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԸ
Օրերս լուրեր տարածվեցին, որ <<ԻՄ Քայլի>> որոշ պատգամավորներ հայտարարում են, որ իրենց ջանքերով <<դարձի է եկել>> ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը։
<<Անհավատալին, ակնհայտ>> կասեմ ես։ <<ՑՄՓ>> կասեր մեր Վարչապետը։
Միանգամից ասեմ, որ ի տարբերություն Արթուր Դավթյանի, ես հարգում եմ անմեղության կանխավարկածը և գտնում եմ, որ իրավաբանության մեջ այդ նորմը չհարգելը նուրբ ասած անբարոյականության ամենալավ դրսևորումն է։
Ելնելով վերոգրյալից կխնդրեի նեքևում ներկայացված հարցադրումները դիտարկել ոչ թե, որպես հաստատված հանգամանք կամ մեղադրանք, այլ միմիայն անմեղության կանխավարկածի լույսի ներքո, որպես վարկածներ, որ ունեն <<Իմ Քայլի>> կողմից ուսումնասիրության կարիք։
Ես որպես իրավապաշտպան ստանում եմ մեր քաղաքացիներից մեծաքանակ նամակներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր տեղեկություններ, ընդ որում նամակագիրների մեծ մասը երդվում են, որ իրենց հայտնածը 100% ճշմարտություն է։
Այդ նամակների մի որոշ մասը վերաբերվում են <<ԻՄ Քայլի>> որոշ պատգամավորների ջանքերի շնորհիվ <<դարձի եկած>> ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նրա կողմից ըստ նամակագիրների կոռուպցիոն բնորոշված գործողություններին։
Քանի որ համարվում եմ <<Իմ Քայլի>> համակիրներից, անընդունելի եմ համարում, որ վերջիններս կատարեն հայտարարություններ, որոնք կարող են հետագայում հերքվել փաստերով։
Այդ պատճառով էլ այժմ կշարադրեմ ինձ ուղարկված որոշակի հանգամանքներ, հույս ունենալով, որ <<Իմ Քայլ>>-ը, << դարձի եկած>> Արթուր Դավթյանին ևս մեկ անգամ անդրադառնալուց առաջ կուսումնասիր նաև դրանք։
Այսպես՝
1․ ԱԺ Պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Արթուր Դավթյանը ունի 500․000 ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն, որը ոչ մի կերպ չի համատեղվում վերջինիս դատախազական եկամուտների հետ։
2․ Նամակագիրներից մեկը պնդում է, որ Արթուր Դավթյանը ունի երկու հացի գործարան, մեկը Քանաքեռ Զեյթուն համայնքում, մյուսը Նազարբեկյան փողոցում։
3․ Նամակագիրներից մեկն էլ պնդում է, որ Երևան քաղաքի դատախազ եղած ժամանակ հենց Արթուր Դավթյանն է մեկնել՝ Մարտունեցի եղբայրների հրավերով, Սիբիր, այնտեղ եղնիկի արյամբ մերսումներ ստացել և հրավիրողների բարեկամներին հետագայում տեղավորել աշխատանքի դատախազությունում։
Սույն աղբյուրը պնդում է, որ այդ ուղևորության ժամանակ Արթուր Դավթյանին ուղեկցել է նրա սանիկներից մեկը, նախկին դատախազ, այժմ փաստաբան։ Ի դեպ աղբյուրը պնդում է, որ սանիկի փաստաբանական ընկերության իրական տերը հենց գլխավոր դատախազն է։
4․ Արթուր Դավթյանի հայենի Շիրակի մարզից էլ մեզ հայտնոմ են, որ վերջինս Շիրակ գյուղի մոտ ունի գազալցակայան, ճիշտ է ձևակերպված է այլ անձի անունով, սակայն ինչպես սանիկի փաստաբանական ընկերությունը, այս գազալցակայանը ևս պատկանում է Արթուր Դավթյանին։ Ի դեպ աղբյուրը նաև ուղարկել է գազալցակայանի նկարները։
5․ Եվս մեկ աղբյուր՝ ընդ որում դատախազությունից, պնդում է, որ Արթուր Դավթյանը հեղափոխությունից այնուհետև, այլ անձանց անունով Երևանի կենտրոնում, արդեն հեղափոխությունից այնուհետև ձեռք է բերել 6 բնակարան, վերջինը մի քանի ամիս առաջ։
6․ Նույն ժամանակ նամակագիրները, հղում կատարելով ԱԺ նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, այն մասին, որ Արթուր Դավթյանը քրեական գործեր է կոծկել, հետաքրքրվում են, թե ինչու չեն վերաբացվում այդ կոծկած գործերը ու հիմնավոր կասկած են հայտնում, որ Արթուր Դավթյանի ենթադրյալ կարողությունը ու կոծկած գործերը ուղղակի կապի մեջ են իրար հետ։
7․ Վանաձորից էլ հայտնում են, որ Արթուր Դավթյանը արձանագրելով տվյալ գործով արդար դատաքննության Ու արդարության բուն էության խախտումները հրաժարվում է դիմել վճռաբեկ դատարան գործի վերանայման համար, որովհետև գործի վերաբացման դեպքում հնարավոր է մեղադրանք առաջադրվի ՀՀԿ կառկառուն դեմքերին՝ Շարմազանովին և Վ․ Բաղդասարյանին։
8․ Որդեկորույս մայրերն էլ ունեն հիմնավոր կասկած, որ Արթուր Դավթյանը մասնակից է երեխաների ապօրինի որդեգրման գործերին ու նրա ունեցվածքը հնարավոր է նաև առաջացել է հենց այդ հանցավոր բիզնեսի եկամուտներից։ Այս վարկածն էլ մայրերը առաջ են քաշում, որովհետև երեխաներ վաճառած անձիք ոչ միայն ազատության մեջ են, այլ նաև նրանց նկատմամբ շուտով կկարճվեն քրեական գործերը։
Ցուցակը բավականին երկար է, ես այն դեռ կշարունակեմ, սակայն կարծում եմ այսքանը բավականին նյութ է, որ <<ԻՄ Քայլ>-ի> իմ ընկերները կատարեն ուսումնասիրություններ և ըստ դրա գան եզրակացության։
Ամեն դեպքում վերևում շարադրվածը ուսումնասիրելիս խորհուրդ կտամ բոլորին, հարգել անմեղության կանխավարկածը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արտակ Գալստյան