Արցախի պաշտպանական բանակում արձանագրվել է 2 ցավալի դեպք: Նրանք ժամկետային զինծառայողներ են: Բանակում արձանագրվել է այսպես ասած խաղաղ պայմաններում հերթական երկու ցավալի դեպքը: Վերջին մի քանի ամիսներին դրանք արդեն մոտենում են 1 տասնյակին, գուժելով աղետի մասին:
Մի քանի օր առաջ կյանքից հեռացած զինվորներից մեկի հարազատները մարմինը տեղափոխում էին Երեւան՝ ի նշան բողոքի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից մեծ ջանք եւ գրեթե հուսահատ հայտարարություն պահանջվեց, որ թափորը հետ դառնա, եւ հուղարկավորեն զինծառայողին:
Նրա գործի քննությունը կտրուկ այլ ընթացք ստացավ, Քննչական կոմիտեն ձերբակալեց 3 ծառայակցի:
Այժմ նոր դեպքեր, որոնք գուժում են ուղղակի աղետալի վիճակի մասին:
Ի՞նչ է կատարվում բանակում: Մի կողմից այստեղ հանրային խտացված պատկերն է, որն առավել սարսափելի եւ խայտառակ բնույթ է ստանում հենց փակ համակարգ լինելու պատճառով:
Մյուս կողմից, ի վերջո որտեղ, եթե ոչ նաեւ հենց բանակային համակարգի պայմաններում պետք է փորձ արվի արմատախիլ անել, կտրել հանրային արատներն ու ձեւավորել որոշակի վարքագիծ կամ վարքականոն:
Մարամասները դիտեք տեսանյութում՝