Հայտնի բարերար, գործարար, «Զրուցակից» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ,մեծահարուստ Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեից վերանայել Հայրապետյանի գործը:
Ինչպես հաղուրդում են ԶԼՄ-ները՝ դատավոր Կարեն Ներսիսյանը, ով Հայրապետյանի դստեր շահերն է պաշտպանում, պատմել է, որ կյանքի վերջին օրերին Հայրապետյանը գտնվել է մորդովյան բանտում:
Նա տառապել է մի քանի հիվանդություններով, սակայն նրա վիճակը չի եղել կրիտիկական, ավելին ՝ 2017-ի աշնանը Լևոն Հայրապետյանը բարձր տրամադրություն է ունեցել:
Հոկտեմբերի տասնիննին Մորդովիայի Բարձրագույն դատարանում պետք է տեղի ունենային լսումներ, որից հետո, ամենայն հավանականությամբ, նրան պետք է ազատեին կալանքից՝ վատառողջ լինելու պատճառով:
Հայրապետյանը արդեն պլան էր մշակում. կալանքից ազատվելուց հետո պետք է զբաղվեր իր պարտատերերի գործերով, պետք է պարզեր, թե որտեղ են կորել իր ակցիաները և այլն:
Ինչպես հաղուրդում են ԶԼՄ-ները՝ դատավոր Կարեն Ներսիսյանը, ով Հայրապետյանի դստեր շահերն է պաշտպանում, պատմել է, որ կյանքի վերջին օրերին Հայրապետյանը գտնվել է մորդովյան բանտում:
Նա տառապել է մի քանի հիվանդություններով, սակայն նրա վիճակը չի եղել կրիտիկական, ավելին ՝ 2017-ի աշնանը Լևոն Հայրապետյանը բարձր տրամադրություն է ունեցել:
Հոկտեմբերի 19-ին Մորդովիայի Բարձրագույն դատարանում պետք է տեղի ունենային լսումներ, որից հետո, ամենայն հավանականությամբ, նրան պետք է ազատեին կալանքից՝ վատառողջ լինելու պատճառով:
Հայրապետյանը արդեն պլան էր մշակում. կալանքից ազատվելուց հետո պետք է զբաղվեր իր պարտատերերի գործերով, պետք է պարզեր, թե որտեղ են կորել իր ակցիաները և այլն:
Հայրապետյանը ընդունել է այդ 1-ին հայացքից անմեղ թվացող դեղերը, որոնք նա մինչ այդ էլ ընդունում էր պարբերաբար: Դրանից անմիջապես հետո Հայրապետյանի առողջական վիճակը միանգամից վատանում է:
Բժշկական ստուգումն անցնելուց հետո, բուժքույրը նրան ինչ-որ լուծույթ է տվել, ինչից Հայրապետյանի վիճակը գնալով ավելի է վատացել, նրան մի կերպ հասցրել են բանտախուց. այդժամ բիզնեսմենն արդեն անգիտակից վիճակում է եղել:
Ուշքի գալուց անմիջապես հետո խցի մյուս բանտարկյալից անմիջապես հեռախոս է ուզել և զանգահարել է եղբորը և ապա՝ ընկերոջը: Երկուսին էլ նա նույն բանն է ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ ողջ չեմ լինի, չթաղեք ինձ առանց դիահերձման»:
Ինչից հետո բիզնեսմենը կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ առավոտյան՝ հոկտեմբերի տասնութին հեռացել է կյանքից: Երբ Լևոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները ծածկվել են:
Հայարապետյանը չափազանց հարուստ է եղել: Նրա ունեցվածքը հասել է մեկ միլիարդ դոլարի: Նա ունեցել է տասնյակ անշարժ գույք ամբողջ աշխարհում՝ Նկու-Յորքում, Մոնակոյում, Փարիզում, եռահարկ բնակարան Մոսկվայի կենտրոնում, առանձնատներ և գործարարններ Արցախում:
Նրան է պատկանել նաև հայտնի նկարիչների հազվագյուտ գործերը, դրանցից են՝ Մինաս Ավետիսյանի, Այվազովսկու, Մալևիչի և այլ նկարիչների վրձնին պատկանող կտավներ:
Նա նաև ունեցել է հնագույն թանկարժեք քարերի մեծ հավաքածու, մի քանի ռուսական ընկերությունների բաժնետեր է եղել:
Ինչպես հայտնի է ՝ բանտում գտնվելու ժամանակ նա մի քանի անձանց է վստահել տնօրինել իր ունեցվածքը առանց դրանք վաճառելու արտոնության: Բայց բիզնեսմենի ունեցվածքի մեծ մասը օտարված է եղել:
Այսպիսով՝ վաճառված են եղել Նյու-Յորքի, Մոնակոյի վիլլաները, թանկարժեք քարերի և ժամացույցների մեծ մասը, կտավները, «Գազպրոմի» և մի քանի այլ ընկերությունների բիզնեսմենին պատկանող ակցիաները և այլն:
Ժառանգության տնօրինման գործընթացի ժամանակ պարզվել է, որ նա ունեցել է շատ պարտապաններ, որոնցից նա, երբ գտնվել է ազատության մեջ, գանձել է մեծ փողեր, որոնք հասել են մի քանի միլիոն դոլարի:
«Եվ այսպես, մարդը մտածում է ազատության մասին, պլաններ կազմում, հույսով, որ ազատության մեջ գտնվելով կլուծի ողջ հարցերը, և ահա հանկարծակի դեպքը տեղի է ունենում՝ օգտագործելով ինչ-որ անհասկանալի դեղամիջոցներ:
Համաձայնեք, որ այսպիսի իրավիճակը լուրջ կասկածներ է առաջացնում: Դա անպայման չէր, որ լիներ թույն:
Հայրապետյանը շաքարային դիաբետ ուներ և դրա հետ մեկտեղ մի շարք այլ հիվանդություններ, ինչի արդյուքում որոշ «սխալ» պատվաստումները կհանգեցնեին նման արդյունքի»,- ընդգծում է Կարեն Ներսիսյանը:
Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե մեծամասշտաբ հետաքննություն անցկացնելու նպատակով, բայցմի քանի անգամ մերժվել է գործը կրկին քննել:
Հարազատները ամեն գնով ցանկանում են հասնել իրենց ուզած արդյունքին՝ պարզել ճշմարտությունը: