ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի բնակչուհին կլինիկական մահ է տարել ու կիսվել իր զգացողությունների մասին: Թինայի պատմությունը հրապարակել է The Mirror-ը:
2018 թ. փետրվարին Թինա Հայնսը սրտի կաթված է ստացել: Թինայի ամուսինը, Բրայանը, սիրտ-թոքային վերակենդանացում է արել, բայց կնոջ սիրտը շուտով նորից կանգ է առել:
Տղամարդը շտապ օգնություն է կանչել, դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն հիվանդանոցի ճանապարհին մի քանի անգամ վերականգնել են կնոջ սրտի աշխատանքը: Բժիշկների խոսքերով, 27 րոպե ամերիկուհին «գործնականում մահացած է եղել»:
Հիվանդանոցում բժիշկները դեֆիբրիլյատոր են օգտագործել ու կինը, որին թոքերի Անբնական օդափոխման սարք էր միացված ու կաթիլային, գիտակցության է եկել: Թինան բժիշկներից թուղթ և գրիչ է խնդրել ու գրել. «Դա ճիշտ է»: Նրան հարցրել են, թե ինչ նկատի ունի, ու նա ցույց է տվել երկինքը:
Երբ Թինան կարողացել է խոսել՝ նա անդրշիրիմյան կյանքը նկարագրել է ահա այս կերպով. «Ամեն ինչ այնքան իրական էր, գույները շատ պայծառ էին»: Կինը պնդում է, որ տեսել է Հիսուսին նման մի կերպար, սև դարպասների դիմաց, որից դեղին լույս էր երեևում:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.