Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները հանդես եկան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը.
«Հարգարժան տիկին կանցլեր,
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Մեծ ուրախությամբ սիրով եմ արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին 1,5 տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն 3-րդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը թե՛ զգացական, թե՛ գործնական առումներով։
Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա:
Դրանք միավորում են մեր 2 երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝