«Մենք ասել ենք, որ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, ոչ թե մի դատավորի խնդիր, այլ եթե դու ողջ ազգին հանում ես ոտի, այսքան ծախսեր ես կատարում, ուրեմն լուրջ խնդիրներ կան», լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով հանրաքվեի հարցում դիրքորոշման մասին:
Խնդրի կարևոր քաղաքական նրբերանգի մասին խոսում է Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող թերեւս ամենաապաքաղաքական մարդը:
Ծառուկյանը փաստորեն հայտարարում է, որ հանրաքվեին կողմ է, քանի որ կարծում է, որ Փաշինյանը մեկ դատավորի համար չէ, որ կգնար այդ քայլին՝ ուրեմն կա ավելի մեծ խնդիր:
Կա՞ իսկապես, թե ոչ, ինքը Նիկոլ Փաշինյանը համենայն դեպս չի հայտարարել այդ մասին: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այս ընթացքում որեւէ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ուղիղ, թե միջնորդավորված:
Նա հայտարարել է, որ հանդիպելու դեպքում չէր թաքցնի, կասեր, որովհետև «տակից-վրայից խաղեր տալու» կարիք չունի եւ վաղուց անցել է այդ ճանապարհները:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝