Ռուզաննա Գուրգենի Խաչատրյան, բժշկուհի, պետական և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը։
Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ-ում :
1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն: 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան : 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական կոչում:
2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն :
Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել անձնական արխիվից։
«Մի քիչ արև պաղ ձյունի մեջ…
(անձնական արխիվից. 2017 թ.)»,– գրել է նա։
Ռուզան Խաչատրյանը երգում է.
«Գարուն, սիրուն, անուշ յար,
Արի, դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար»:
Տեսանյութը դիտեք ստորև՝