Mamul.am-ը գրում է․
Ձորագետը՝ ՀԷԿ-երի ճիրանում․ ովքե՞ր են հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը
Փետրվարի երեքին պարզ դարձավ, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա 2 փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՓՀԷԿ)՝ «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» կառուցելու և ջրօգտագործման թույլտվություն ստանալու խնդիրով։
ՓՀԷԿ-երը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի՝ Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքների հատվածում։
Ձորագետը Դեբեդի մեծ վտակներից է՝ վաթսունյոթ կիլոմետր երկարությամբ, և սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ներկայում Ձորագետի վրա շահագործվում է չորս ՓՀԷԿ, մեկ նոր ՓՀԷԿ-ի շինարարություն նախատեսվում է ավարտել այս տարի, ու քսաներկու ՓՀԷԿ-ի համար էլ, փաստորեն, թույլտվություն ստանալու դիմում է ներկայացվել։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե ովքեր են փոքր հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունների սեփականատերերը։
Նոր ՓՀԷԿ-ի նախագիծը ընդդիմադիր գործչի մասնակցությամբ՝ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։