Այս թուրքի թուլին պիտի ողջ աշխարհը իմանա. Սենսացիա Երևանում

Հանրապետության հրապարակից յութուբում իր 4 միլիոնից ավել հետևորդներին բարևում է Թուրքիայի քաղաքացի Ռուհի Չենեթը: Տեսանյութի վերնագիրը՝ «Եկել է մի երկիր, որտեղ ատում են թուրքերին»:

Թուրքիան ու Հայաստանը հարևաններ են, Սակայն ամենևին բարի-դրացիական հարաբերություններ չունեն: Դա այս տեսանյութում իրականությանը համապատասխանող միայն նախադասությունն է, ինչից անմիջապես հետո վլոգերը փորձում է ցույց տալ, թե ինչ Է սպասվում Երևան եկող թուրքերին՝ ինչպես են հայերն ատում թուրքերին: Վլոգերը կամ բավական տեղեկացված չէ, որ կանգնած է Հայաստանի կառավարության շենքի առաջ, որտեղ ոստիկանների ներկայությունը ամենևին էլ իրենով չէ պայմանավորված, կամ դիտավորյալ խեղաթյուրում է իրավիճակը:

Զարմանալու պատճառն անհասկանալի է, քանի որ Ստամբուլի տուրիստական փողոցներում, մետրոյում զինված ոստիկանների ներկայությունը, անձնագրի ստուգումը սովորական է: Թուրք յութուբերի, այսպես ասենք, գալիք փորձությունը: Հայերին մոտենում և հարցնում է, թե ինչ են մտածում թուրքերի մասին:

Յութուբերն այստեղ ավանդական ժխտողական տեքստի է անցնում: Եվ ամենակարևորը՝ բացահայտվում է, թե ինչի համար է կազմակերպված այս շոոուն և ում նախաձեռնությամբ: Ակնհայտորեն նախապես պատրաստված լինելով հարցնում է Խոջալուի մասին: Երևանի փողոցում նրա կանգնեցրած պատահական հայերը լավ տեղեկացված են, շատ համբերատար և արժանի պատասխանում են:

Եվ վլոգերը հայտնվում է Ծիծեռնակաբերդում, նորից դժգոհում՝ ոստիկանները լսելով, թե ինչպես է թուրքերեն խոսում, մոտենում են, անձնագիր ստուգում:

Տեսնայութի մեկնաբանություններում, այսքանից հետո, ինչպես և սպասելի էր, ամենաակտիվն ադրբեջանցիներն են: Շնորհակալություն են հայտնում իսկական Հայաստանը ցույց տալու համար: Իրականում, այս տեսանյութը դիտած 1.5 միլիոն մարդիկ Ադրբեջանի ֆինանսավորմամբ լսեցին Հայոց գենոցիդի, Խոջալուի մասին նույնպես հայկական կարծիքները: Իսկ այն, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, հետաքրքիր է մասնավորապես մենակ Ադրբեջանի քարոզիչներին:

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *