Կեցցե՛ս, Սուրեն Պապիկյանի դիպուկ անդրադարձը Նիկոլ Փաշինյանի ելույթին

Կեցցե՛ս, Սուրեն Պապիկյանի դիպուկ անդրադարձը Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

Ու՞ր էին ոմանք, երբ հայոց արքայից արքան Արցախում Տիգրանակերտն էր կառուցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկման ընթացքում նշեց, թե ինչ միկրոհեղափոխություններ է արել Արցախի հակամարտության բանակցային գործընթացում։ Նա թվեց այդպիսի փոփոխություններ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի առաջնորդներից միակն է, որ հայտարարել է, որ բանակցային ցանկացած համաձայնություն պետք է լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի քաղաքացիների շահերին համապատասխան։

Նա նաև նշեց, որ ինքն իր ուղիղ միացումներից մեկի ժամանակ դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին՝ չվիրավորե՛լ միմյանց սոցիալական ցանցերում։

Փաշինյանի այս խոսքերից հետո Ադրբեջանի նախագահն ասաց, որ ինքը պատասխանել է վարչապետի այդ ձևակերպմանը, բայց այդպես էլ չկարողացավ արտասանել նույն արտահայտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *