Փաշինյանը Ալիևի առաջ դրեց իր բանաձևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկման ժամանակ նշեց, թե ինչ միկրոհեղափոխություններ է արել Արցախի հակամարտության բանակցային գործընթացում։ Նա թվեց այդպիսի փոփոխություններ։

Փաշինյանն ասաց, որ ինքը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներից միակն է, որ հայտարարել է, որ բանակցային ցանկացած համաձայնություն պետք է լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի քաղաքացիների շահերին համապատասխան։

Նա նաև նշեց, որ ինքն իր ուղիղ միացումներից մեկի ժամանակ դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին՝ չվիրավորե՛լ միմյանց սոցիալական ցանցերում։

Փաշինյանի այս խոսքերից հետո Ադրբեջանի նախագահն ասաց, որ ինքը պատասխանել է վարչապետի այդ ձևակերպմանը, սակայն այդպես էլ չկարողացավ արտասանել նույն արտահայտությունը։ Երկար քննարկումից հետո վերջին խոսքը եղավ Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Իհլամ Ալիևը նշեց, որ Հայաստանը երկար ժամանակ ինքնորոշվել է, սակայն իր նոր սահմանները թող փնտրի քարտեզի վրա այլ վայրում, դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ կար Հայաստան և Տիգրան Մեծ, տարածաշրջանում ապրում էին միայն հայեր և վրացիներ։

Դա փաստում է ոչ թե ինքը, այլ պատմությունը։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *