Ալիեվի կինը հայտնվել է անհարմար դրության մեջ․ Նիկոլն ու Ալիեվը սպասեցին

Lragir.am-ը գրում է․

Անհարմար դրություն և Մեհրիբան Ալիևա․ ինչու սպասեցրեց Փաշինյանն Ալիեւին

Հայաստանի հանրությունն ակտիվորեն քննարկում է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ քննարկում-բանավեճը:

Հանրային արձագանքը գտնվում է հիացականից մինչեւ ախուվախի տիրույթում, թեեւ միջակայքում կան զգալի թվով ռացիոնալ դիտարկումներ թե դրական գնահատականի, թե ընդդիմախոսության համատեքստով:

Մեծ հաշվով, այդ հանգամանքն ինքնին արդեն խոսում է հայկական ուժի վերաբերյալ, որովհետև ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթում այդօրինակ լայն քննարկումները բացառվում են:

Մյունխենում տեղի ունեցածի հանդեպ Հայաստանի հանրային-քաղաքական արձագանքը ընդհանուր առմամբ գտնվում է մի գերակայող տրենդի ներքո: Խոսքն այն մասին է (իհարկե որոշակի բացառություններով՝ որոնց հեղինակները պնդում են, թե վատ էր), որ արձագանքների մեծամասնության հիմքում «կարող էր լինել ավելի լավ» մտայնությունն է:

Այսինքն, վատ չէր, կամ բոլորովին վատ չէր, պարզապես կարող էր լինել եւ ավելի լավ, ընդ որում վարչապետի թե բովանդակային, թե իմիջավարքագծային մասնակցության ասպեկտով:

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *