«Ժամանակին այդ մոլախոտերին ես ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ». Արթուր Ալեքսանյանի կոշտ գրառումը

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է կրիմինալը մեր բանակին և ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 կյանից հեռացած զինվոր:

Պաշտպանության նախարարին և հրամկազմին մեղադրելու ու ամենաանհավանական ենթադրություններ անելու տեղը, առաջարկում եմ հաջորդը:

24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» ու այսպես կոչված գողականներին և ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон). Հետո ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու- 35-50 աստիճան «մառոզին», իսկ ամառն էլ Հորադիզ նման աստիճան «ժարիտներում»: Կտեսնեք այդ «պռաշլյակները» ու իրենց ծնողները ոնց են ուշքի գալիս: ⠀

Շատ դյուրին է դա անել, որովհետև ամբողջ զորամասերի հրամանատարները ու իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստները» անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Եվ վերջ, ամեն ինչ տեղը կընկնի ու հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի ու էլ ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:

Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել եմ ու հայտնաբերել իմ զորամասում Ու այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի ու կուռկուռի ձագ: Այդ մարդիկ այժմ հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են:

Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *