Մшհшցшծ զինվորի մայրը մոռացավ իր ողբը ու սաստեց՝ տենց բան չասես, որդիս, տենց բան չասես, խնդրում եմ․․․

Հայկ Ասրյանն արդեն իր տանն է։ Տունը նկարել ու լուսանկարը մեզ է տրամադրել ներկաներից մեկը։ Հայկի մորը, նախորդ անգամ գրել էինք, աշխատանքից կրճատել էին։ Մայրը որդուն ասում էր՝ «ինձ նոր պաշտոն են տվել»՝ որդեկորույս մոր։

Տեղեկացնում են նաև, որ ներկաներից ոչ մեկը չէր հավատում ինքը իր կյանքին վերջ դնելու վարկածին, ասում են՝ փորձաքննություննը պարզել է, որ գնդակը Հայկի կրած զենքից չի։

Հիշեցնենք, Փետրվարի տասնչորին` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածք : Հայկը Գորիս քաղաքից էր, կոչումով սպա։

Բանակում կյանքից հեռացած զինվորն իր տանն է:

Զինվորի փոքրիկ եղբայը գոռում էր՝ ապեր, բա ասում էիր Բանակը լավ բան է, տեսա՞ր ինչ արին, տեսա՞ր․․․ Ես Բանակ չեմ գնալու, մամ։

Զինվորի մայրը մոռացավ իր ողբը ու սաստեց՝ տենց բան չասես, որդիս, տենց բան չասես, խնդրում եմ․․․

Սա է հայ մոր կաթի հետ իր որդուն փոխանցված երկիրը։ Մոր նման քաղցր, մոր նման Սուրբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *