Շտապ․․․ Եվրոպայի հայկական դարպասը․ արկածախնդրությունը կունենա ճակատագրական հետևանք

Եվրամիությունն ու Ադրբեջանը ավարտին են հասցնում կասպիական գազը Եվրոպա տեղափոխելու մասին ծրագրի մշակումը:

Այդ մասին գրել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը: Ըստ նրա, Մյունխենի անվտանգային համաժողովի շրջանակում այդ առնչությամբ բանակցել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ: Ըստ նրա, կասպաիական գազը Եվրոպա հասցնելու ջանքերը մոտենում են ավարտին:

Հայաստանն ու Արցախը պատրաստ են իրենց ներդրումն ունենալ լայն անվտանգության համակարգում, Մյունխենի անվտանգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մյունխենում քննարկում էր կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ:

Կովկասը Եվրոպայի անվտանգության դարպասներից է, այդ թվում ոչ միայն զուտ ռազմական, այլ այդ հասկացության համալիր իմաստով: Այդ շրջանակում է նաեւ էներգետիկ անվտանգությունը, որը փորձում են բարձրացնել կասպիական գազի շնորհիվ:

Այդ համատեքստում, լայն անվտանգության հարցում Հայաստանի ու Արցախի ներդրման վերաբերյալ Հայաստանի վարչապետի խոսակցությունը ստանում է նույնքան լայն նշանակություն եւ իմաստ:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *