Ադրբեջանի հայաստանցի «հերոսները»… Հանուն ինչի՞։ Քոչարյան Ռոբերտի՞, Սերժի՞…

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Ադրբեջանի հայաստանցի «հերոսները»․ Մյունխենի ողբերգական հետագիծը

Սպասվածի համաձայն Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանավեճ-քննարկումը ջղաձգումներ առաջացրեց ոչ միայն Ադրբեջանում այլ մեր երկրի որոշ շրջանակներում։

Չլինելով դիվանագետ և բանակցային գործընթացի գիտակ, պատեհ չեմ համարում ոչ մասնագիտական, խորը վերլուծություն անել քննարկման մասին, սակայն․․․։

Անկախ ամենից, ինձ իրավունք եմ վերապահում պնդել, որ Նիկոլ Փաշինյանը մատ արեց Ալիևին։ Նման պնդումն ամենևին պայմանավորված չէ Փաշինյանի անձով։ Այո, իմ կարծիքով Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ տարավ, բարձր պահելով Հայաստանի պատիվը։ Վստահ եմ, որ նման կարծիքի է մեր հասարակության իննսուն տոկոսը։

Տարիներ շարունակ սուր քննադատության ենթարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ անթաքույց հպարտացել եմ, երբ միջազգային հարթակում նրանք բարձր են պահել մեր երկրի պատիվը, «տեղը դրել» Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Գոյություն ունի հարթություն, որտեղ անկախ անձերից պետք է գերակայի պետական շահը, պետության պատիվը։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *