Զզվելի դավաճանություն. ազգը պիտի իմանա, թե ինչ բերեցին Նիկոլի գլխին

Պարզվում է, որ գոյություն ունեն այնպիսի մարդիկ, որոնք այսօր ուզում են Արցախը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։

Ուզում են Արցախը պաշտպանել Հայաստանի Հանրապետության ժողովրդից՝ ինչու, չգիտենք, թե ինչ մտածելակերպով, այդ չգիտենք։ Ինչպե՞ս են նրանք մտածում այդպիսի բաներ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է հողեր հանձնել, հայ ժողովուրդը դեմ է։

Սրանք ուղղակի հոգեկան հիվանդ մարդկանց երևակայությունն է, որով նրանք ցավոք սրտի կարողանում են իրենց կարծիքը արտահայտել համացանցում կամ որոշ լրատվականներում։

Ովքե՞ր էին դժգոհ Նիկոլ Փաշինյան և Իհլամ Ալիև հանդիպումից։ Մի շարք քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, ընդդիմության ինչ-որ պարագլուխներ։

Էն մարդիկ, որոնք երբեք չեն ունեցել որևէ մեկ ձեռքբերում Արցախի հարցում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ունի ձեռքբերումներ Արցախի հարցում և այդ ձեռքբերումն էր, որ վերջապես եղավ ուղիղ եթերում քննարկում, որը լսեց և որը հասավ ողջ աշխարհին։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *