Նիկոլը չասաց Ալիևին․ Ի՞նչ էս հեքիաթներ պատմում

True news-ը գրում է․

Փաշինյանի նկատմամբ ունեցած ատելությունից, որոշ շրջանակներ այնպիսի ջանասիրությամբ են փորձում Փաշինյան – Ալիեւ հանդիպման հաղթող հանել Ալիեւին, որ քիչ է մնում ասեն, որ Տիգրան Մեծ առհասարակ չի եղել կամ եթե եղել է դա մեր պատմության խայտառակությունն է եղել։

Իսկ ի՞նչ էր արել Փաշինյանը, որ նրանք խայտառակություն են որակում հանդիպումը ու նույնսիկ նրա հրաժարականը պահանջում։

Արդյո՞ք համաձայնել էր տարածքներ խաղաղության դիմաց թեզի՞ն, ինչպես Սերժ Սարգսյանը( Պոզների հարցազրույց) կամ Ռոբերտ Քոչարյանը ( Ա 1+ -ին Օսկանյանի տված հարցազրույցը)։

Ո՜չ անշուշտ ո՜չ, ճիշտ հակառակը՝ Փաշինյանը ի պատասխան Ալիեւի այն ակնարկին, որ Երեւանի յոթանասուն տոկոսը ժամանակին հայեր չեն եղել եեւ հետեւաբար պատմականորեն անգամ Երեւանն է իրենցը։

Հակադարձել էր, որ երբ մեր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, տարածաշրջանում դուք առհասարակ չեք եղել ու ապա հավելել, որ ինչու՞ միայն նրա ժամանակ, ոչ Արշակունիների ու ոչ էլ Բագրատունիների ժամանակ դուք չկայիք, այնպես որ պատմական հետադարձ կատարելը ձեր օգտին չէ։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *