Պայթեցրեց մամուլը․․․ Սպասում էինք՝ Սերժը վտանգավոր մի բան չասի

Արդեն մի քանի օր է՝ սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների տաղավարներում քննարկման թիվ մեկ թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մյունխենյան բանավեճն է:

Կան կարծիքներ, որ Փաշինյանը շահած դուրս եկավ այդ բանավեճից, կան հակառակ կարծիքներ, բայց կարևորը, ըստ Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ այն նշաձողն է, որ Փաշինյանը սահմանեց այդ բանավեճի ժամանակ:

– Պարոն Սաֆարյան, որպես քաղաքագետ Մյունխենում հետեւում էիք բանավեճին: Ինչպիսի՞նն էր մթնոլորտը. կա՞ր հաղթող ու պարտվող այդ բանավեճում:

– Նախ, պետք է մի բան հասկանալ, որ Մյունխենի կոնֆերանսը պատմության դասերի ստուտագետես չէր: Այնտեղ հավաքված մարդիկ ամենեւին չէին եկել լսելու պատմության դաս, առավելեւս Ալիեւի հորինած պատմության մասին: Այդտեղ նստած մարդիկ շատ պրոֆեսիոնալ էին ու գիտեին հակամարտության ողջ պատմությունը, նրանք ուզում էին լսել լուծման հնարավորությունների մասին:

Երկրորդ, քննադատող ՀՀԿ-ականները պետք է վերհիշեն, որ անցած տարիներին փորձել են այդպիսի բանավեճի հրավիրել Սերժ Սարգսյանին, սակայն նա չի եկել: Գերմանական մամուլը նույնպես նշում է, որ տարիներ շարունակ իրենց չի հաջողվել հրավիրել այդպիսի բանավեճ: Դա հնարավոր դարձավ Փաշինյանի շնորհիվ: Ու երրորդ կարեւոր հանգամանքը՝ Փաշինյանը չտրվեց Ալիեւի սադրանքին, չխորացավ պատմության խորխորատներում ու շատ բարձր պահեց նշաձողը: Եթե ոմանց թվում է, թե Ալիեւը շահած հեռացավ իրենց հորինած պատմությունը ներկայացնելով՝ չարաչար սխալվում են: Դա ռինգ չէր, որ մտածեիր մեկամյա մարտավարության, ամեն գնով հաղթելու մասին. Փաշինյանի խոսքը կառուցված էր այնպես, որ տեղ մնար ապագայում բանակցելու համար:

Առավել մարամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *