ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին ու ներկա օլիգարխների ընկերությունները չեն վճարում աղբի վարձը․ 220,000 դոլարի պարտք է կուտակվել

Երևանում գործունեություն ծավալող առևտրաժամանցային մի քանի ընկերություններ չեն կատարում աղբի համար նախատեսված վճարները ու միլիոնավոր դրամների պարտքեր են հավաքել: Այդ ընկերությունները հիմնականում կապված են նախորդ, որոշ դեպքերում՝ նույնիսկ արդեն իշխանությունների հետ: Factor TV-ին պարզել է, թե որոնք են այդ ընկերությունները ու ինչքան չվճարված պարտավորություններ ունեն:

Այսպես. Ըստ Երևանի քաղաքապետարանից մեզ տրամադրված տվյալների՝ Արշակունյաց պող. 34/3 հասցեում գործունեություն ծավալող տնտեսվարողն ունի 15 մլն 654 հազար դրամի աղբի չվճարված պարտավորություն:

Դա հավասար է 32 հազար դոլարին: Այդ հասցեում տեղակայված է «Երևան մոլ» առևտրի ու ժամանցի կենտրոնը: «Երևան մոլը» պատկանում է տասնյակ տարիներ պետական պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման ու մեծ չափերի վատնման մեջ: նույնպես ասենք, որ Գագիկ Խաչատրյանի որդին Երևանի քաղաքապետարանի համար աղբատար մեքենաների ավտոկայանատեղի է կառուցում:

31 մլն դրամի (31,241,904) կամ 65.000 դոլարի աղբի չվճարված պարտք ունի Ծիծեռնակաբերդի խճ. 3 հասցեում գործունեություն ծավալող տնտեսվարողը: Այստեղ տեղակայված է Երևանի ամենամեծ մոլերից մեկը՝ «Դալմա Գարդեն Մոլը»: Այս կենտրոնը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Աղբյուրը՝ https://factor.am/221825.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *