Հենց հիմա ! Ռուս-թուրքական խախտված մեխանիկան. Փաշինյանը գնում է Արցախ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունն Իդլիբի խնդրի առնչությամբ չի տվել ցանկալի արդյունք: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Իդլիբի ուղղությամբ թուրքական ռազմական գործողությունը ժամանակի հարց է:

Անկարան ու Մոսկվան չեն կարողանում պայմանավորվել երկար ժամանակ: Թուրքիան Իդլիբում Սիրիայի բանակի հաջող ռազմարշավի համար մեղադրում է Ռուսաստանին ու Իրանին, թեեւ բանակցում գերազանցապես ռուսների հետ:

Ըստ ամենայնի, Իրանի հետ պայմանավորվելու հույս Անկարան չունի ընդհանրապես:

Իսկ ահա ռուսների հետ պայմանավորվելու ոչ միայն հույս, այլ «բարի ավանդույթ» կա: Բարի իհարկե թուրքերի համար, քանի որ այդ ավանդույթը օրինակ ողբերգական է հայերի համար, քանի որ այդ պայմանավորվածություններն անցնող դարի ընթացքում ձեռք են բերվել հայկական տարածքների եւ արյան վրա:

Ներկայումս իրավիճակն անշուշտ զգալիորեն այլ է ու հայկական պետականությունը բարդացնում է պայմանավորվածության «ավանդական միջոցը»:

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *