Նիկոլ Փաշինյանի չափազանց կոշտ և սուր պատասխանն ադրբեջանցու հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նախ և առաջ Վարդենիսի մասին.
Եկեք հիշենք այն ժամանակները, երբ հայերը ապրում էին Ադրբեջանում, իսկ ադրբեջանցիները Հայաստանում։
Ես շատ լավ եմ հիշում այդ ժամանակները, հիշում եմ ինչ է պատահել։
Ադրբեջանում ապրող հայերը այդ ժամանակ կյանքից հեռացան Սումգայթում»- Ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս իրադարձության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ: Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար կյանքից հեռացնում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։

Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների կյանքից հեռանալու մասին տեղեկությունը։
Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի իրադարձությունները չի ճանաչել որպես Գենոցիդ, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթում կայացածը պաշտոնապես չեն ճանաչել գենոցիդ՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *