ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես սովոր եմ միայնակ ապրելուն». պատերազմի ժամանակ թևերը կորցրած հայուհին երազում է տուն ունենալ

«Ես սովոր եմ միայնակ ապրելուն». պատերազմի ժամանակ թևերը կորցրած հայուհին երազում է տուն ունենալ:

Կապան համայնքի բնակիչ Մերի Մեժլումյանը 1993 թ.պատերազմի ժամանակ կորցրել է 2 ձեռքն ու աջ ոտքի թաթը: Տարիներ շարունակ Մերին պայքարում է ստանալ զինհաշմանդամի թոշակ, սակայն նրան մերժում են՝ պատճառաբաելով, որ նա զենք չի կրել, պատերազմի դաշտ չի գնացել, չնայած, որ հենց այդ պատերազմի հետևանքով է դարձել հաշմանդամ:

33-ամյա աղջիկն արդեն պրոթեզների մասին չի էլ երազում, քանի որ շատ թանկ է, ուղղակի ցանկություն ունի ունենալ իր սեփական տունը:

«Ես մենակ սովոր եմ ապրել։Իմ հայրիկը արդեն 62 տարեկան է, ես գիտեմ, որ մինչև կյանքիս վերջ չի լինելու իմ կողքին։ Դրա համար ուզում եմ սովորեմ մենակ ապրելը։

Ուզում եմ ունենամ տուն, ուզում եմ մեքենա քշել սովորեմ։ Ես յուրահատուկ եմ։
Դժվարությունները էս ա, որ միանգամից կորցրի՝ երկու ձեռքերս, ոտքս. Մինչև հարմարվեցի 25 տարի անցավ։ »- պատմում էր Մերին.

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *