Մանվելին ասա թող վեշերը հավաքի ու 《 Սիկտիր 》 ըլնի… Քոչարյանի հրամանը Երանոսյանին

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին առաջադրեց՝ գնա և Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերն հավաքի և «սիկտիր» լինի տուն. Մովսես Հակոբյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ կառավարության մոտ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ցուցմունքը։
Հանձնարարված հարցերի շուրջ կնշեմ, որ 2008թ․ փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության Միքայել Հարությունյանից կամ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանից ճշտվել եմ, որ հաջորդ օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու խորհրդակցություն, ու ինձ ասել են, որ տեղակալներից մեկի և դիվիզիաների հրամանատարների հետ ներկայանամ խորհրդակցության։

Այդ գիշերը պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի, պաշտպանության բանակի 10-րդ դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի և 18-րդ դիվիզիայի հրամանատար Աղաջանյան Կամոյի հետ եկել ենք Երևան։
Փետրվարի 23-ին ժամը 11․00-ի սահմաններում ՀՀ Նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության։ Այն անցկացրել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առկա են եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին։

Այդ ընթացքում Երևանում հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնք կապված էին 2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում կայացած Նախագահական ընտրությունների հետ։
Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *