Տաթևիկ Ռևազյանը սպասում է իր առաջնեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Հովհաննես Թումանյանի 151-ամյակին առիթով տեսանյութ է հրապարակել, որից հստակ է դառնում է, որ նա շուտով մայրիկ է դառնալու:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել են Դանիա: 2007-2010 թվականներին սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, բիզնես կառավարման ու կազմակերպչական հաղորդակցության մասնագետ է, իսկ 2011-2014 թվականներին ավարտել է մագիստրատուրան։

Ապա 2012-2013 թվականներին սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, որտեղ ստացել է միջազգային կառավարչի որակավորում: Ուսումնառության ընթացքում ապրել է Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Հայաստանում, Շվեդիայում, Դանիայում:

Աշխատել է Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։ 2013-2016 թվականներին եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր ու գործադիր տնօրեն։ Նա 2015-2017 թվականներին աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում՝ որպես ընկերության ընդհանուր վաճառքի ու համագործակցության ղեկավար, հետո 2017-2018 թվականներին «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն:

Երկու ընկերություններն էլ զբաղվում են ավիացիոն ոլորտի խնդիրներով։ 2018 թվականի հուլիսի 10-ից Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։ Նա նույնպես որպես կամավոր համագործակցել է «Զվարթնոց» օդանավակայանի ու Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ։ Հայաստանում զբոսաշրջության ու ավիացիոն բնագավառին վերաբերող տարբեր ծրագրեր է իրականացրել:

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *