Քոչարյանի առաջին քաղբանտարկյալը․․․ Արման Բաբաջանյանի նոր, սենսացիոն Բացահայտումները

«Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում առաջինն եմ ճանաչվել որպես քաղբանտարկյալ». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

2008թ․ փետրվարի տասնիննին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որի պաշտոնական արդյունքներով նախագահ ճանաչվեց Սերժ Սարգսյանը։

Ընդդիմությունը վիճարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով, որ տեղ են գտել զանգվածային խախտումներ, կեղծիքներ ու բռնության դրսևորումներ ընտրական ամբողջ գործընթացում։

Փետրվարի քսանից մինչև մարտի լույս երկուսը Ազատության հրապարակում սկսվեցին հարյուրհազարավոր քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ հանրահավաքներ, որոնց պահանջը մեկն էր՝ չեղարկել ընտրությունների արդյունքները կեղծված լինելու պատճարով։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների հետապնդումներն ու բանտարկությունները։

Մարտի մեկի առավոտյան ժամը 6:35 ոստիկանությունը հարձակվեց մի քանի հազար ցուցարարների վրա, ովքեր գիշերում էին Ազատության հրապարակի վրաններում։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տեղափոխվեցին Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակին հարող տարածք։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *